Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԺ աշխատակազմին բյուջեից հատկացվելիք գումարը կկազմի 601 մլն 251 հազ դրամ

Նոյեմբեր 24,2017 16:25

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում նոյեմբերի 24-ին շարունակվել  են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում:

Նիստին, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը, մասնակցել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Քննարկման է ներկայացվել  իշխանության պետական, դատական  մարմինների և դատախազության  ֆինանսավորման հարցը:

Ներկայացնելով 2018թ.-ին ԱՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը՝ աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեն կազմվել է՝ հաշվի առնելով կառավարության և նախագահի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները:

«ԱՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ նախագահի աշխատակազմում ստեղծվել է «կառավարության գործերի կառավարչություն» առանձին ստորաբաժանում՝ ֆինանսատնտեսական ինքնուրույն գործունեությամբ և հաստատված բյուջեով», -նշել է Մարատ Մուսայելյանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով նշված փոփոխությունից հետո մի շարք ստորաբաժանումներ ընդգրկվել են նախագահի, պետական նախարարի և առանձին նախարարությունների աշխատակազմերում: Հաշվի առնելով վերոնշյալ փոփոխությունները՝ 2018թ.-ին նախագահի աշխատակազմի բյուջեն կկազմի 557 մլն 660 հազ դրամ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, ներկայացնելով  գալիք տարում աշխատակազմին բյուջեից հատկացվելիք գումարը, նշել է, որ այն կկազմի 601 մլն 251 հազ դրամ:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի տեղեկացմամբ աշխատակազմի պահպանման  ծախսը 2018թ.-ին կկազմի 377 մլն 401 հազ դրամ:

Գերագույն դատարանի աշխատակազմի ծախսը, դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի խոսքով, 2018թ.-ին կկազմի 571 մլն 52 հազ դրամ:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի փոխանցմամբ դատախազության պահպանման նպատակով գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 503 մլն 323 հազ դրամ:

Արդարադատության նախարարության պահպանման ծախսը, նախարար Արարատ Դանիելյանի փոխանցմամբ, կկազմի 350 մլն 324 հազ դրամ:

Հաշվեքննիչ պալատին, համաձայն պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի տեղեկատվության, 2018թ. բյուջեից կտրամադրվի 142 մլն 828 հազ դրամ:

Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ գրասենյակի պահպանման ծախսը գալիք տարի կկազմի 42 մլն 182 հազ դրամ:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի տեղեկացմամբ, խորհրդի 2018թ. ծախսը կկազմի 102 մլն 143 հազ դրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի փոխանցմամբ 2018թ.-ի բյուջեի նախագծով հանձնաժողովին է տրամադրվելու 101 մլն 239 հազար դրամ, որից 38 մլն 925 հազ դրամը ապարատի պահպանման ծախսերի համար և «Ընտրություններ» ծախսային ծրագրով՝ 62 մլն 313 հազ դրամ:

Պատգամավորներն առաջադրել են ոլորտների ծախսերին և գործունեությանը վերաբերող հարցեր:

Բյուջեի հանձնաժողովային քննարկումները կշաարունակվեն նոյեմբերի 27-ին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930