Լրահոս
Օրվա լրահոսը

Որ գործարարը՝ որքան գումար է փոխանցել Արցախի համար

Նոյեմբեր 24,2017 16:19

Հայաստան համահայկական հիմնադրամի երեկ կազմակերպած հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է 12 505 456 դոլար: Գումարն ուղղվելու է Արցախում արեւային էներգետիկ կայանների տեղադրմանը եւ խորքային հորեր ստեղծելու աշխատանքներին:

Այս տարի հեռուստամարաթոնին խոշոր հանգանակություններ անողներից մեկը ցանկացել է չբացահայտվել. «Անանուն բարերար» այսպես է ներկայացվել 2.5 միլիոն դոլար նվիրատվություն փոխանցած անձը:

Մյուս խոշոր բարերարը «Տաշիր գրուպի» եւ ՀԷՑ-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է, նա այս տարի հանգանակել է 2 միլիոն 250 հազար դոլար:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ հիմնադրամին է փոխանցել 200 հազար դոլար: Իսկ «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքը 125 հազար դոլար է նվիրաբերել:

Հեռուստամարաթոնի ժամանակ 100 հազար դոլար էլ նվիրաբերել է Վարուժան Գրիգորյանը:

Հայաստանում բենզինի շուկայում հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն էլ հանգանակել է 100 հազար դոլար:

Եւս մեկ անանուն բարերար էլ կրկին 100 հազար դոլար է փոխանցել: 100 հազար դոլար հիմնադրամին փոխանցել է Բաղդասարյանների ընտանիքը: Իրանից Հենրիկ Տեր- Ղուկասյանն էլ 100 հազար դոլար է փոխանցել:

60 հազար դոլար էլ նվիրաբերել է Վահե Կարապետյանը, իսկ Ժան Մարի Ատամիանն էլ 50 հազար դոլար է նվիրաբերել: Նույնքան գումար էլ՝ 50 հազար դոլար Ալբերդ Բոյաջյանն է փոխանցել:
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանը Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցել 350 հազար դոլար: Հանքարդյունաբերությամբ զբաղվող «Վալեքս Գրուպն» էլ 100 հազար դոլար է փոխանցել հիմնադրամին:
«Մաքուր երկաթ» գործարանն էլ 41 հազար դոլար է փոխանցել հիմնադրամին:

«Հայ օգնության միությունը» Հեռուստամարաթոն -2017-ի հիմնադրամին է փոխանցել 50 հազար դոլար:

Օրեր առաջ էլ, ըստ Համահայկական հիմնադրամի, 1.23 միլիոն եվրո է փոխանցվել Հեռուստամարաթոն-2017-ին Եվրոպայում ապրող հայերի կողմից:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հեռուստամարաթոն-2016-ն էլ «Իմ Արցախը» խորագրի ներքո էր. հանգանակվել էր 15 428 777 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Անցյալ տարի էլ, ինչպես այս տարի, խոշոր նվիրատվություններն էին կատարել վերը նշված գործարարները:

Օրինակ՝ Սամվել Կարապետյանն անցյալ տարի Հայաստան համահայկական հիմնադրամի ամեն տարի կազմակերպվող հեռուստամարաթոնին հանգանակել էր 1 միլիոն դոլար: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին 350 հազար դոլար էր փոխանցել: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նվիրատվության չափը չի փոխել, նա ինչպես այս տարին, այնպես էլ անցյալ տարի՝ 200 հազար դոլար: Բարսեղ Բեգլարյանի հանգանակության չափն էլ երկու տարի է նույն ծավալով է, այս գործարարն էլ այս տարվա պես, անցյալ տարի հեռուստամարաթոնին է փոխանցել 100 հազար դոլար: Վարուժան Գրիգորյանն էլ անցյալ տարի 100 հազար դոլար է նվիրել,

Գագիկ Ծառուկյանն անցյալ տարի հեռուստամարաթոնին 100 միլիոն դրամ նվիրատվություն է տրամադրել, իսկ «Գրանդ Հոլդինգ»-ը՝ 60 միլիոն դրամ, «Մաքուր երկաթ» գործարանը՝ 20 միլիոն դրամ:

Անցյալ տարվա՝ «Հեռուստամարաթոն 2016»-ի ամենախոշոր նվիրատուները Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյաններն են եղել, նրանք հանուն Արցախի հիմնադրամին փոխանցել էին 5 միլիոն դոլար:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930