Իրանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Ալի Մորադին հայտարարել է հետեւյալը. «Մենք Իրանի ծանրամարտի ֆեդերացիայի հովանու ներքո ստեղծել ենք կանանց կոմիտե: Մենք տաղանդավոր մարզուհիներ ունենք, որոնք տղամարդկանց նման աշխատասեր են: Ես հույս ունեմ, որ իրանցի կանայք մոտ ապագայում կարող են մասնակցել միջազգային առաջնություններին մուսուլման մարզուհիների հատուկ համազգեստով», – Մորադիի խոսքերը մեջբերել է ТАСС-ը:
Այս հայտարարությանը դրական է արձագանքել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Աթիլա Ադամֆին. «Սա շատ կարեւոր նորություն է Իրանի համար, որտեղ ծանրամարտը ամենաբարձր մակարդակի վրա է տղամարդկանց շրջանում եւ զրոյական՝ կանանց մեջ», – ասել է Ադամֆին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ