Լրահոս
Օրվա լրահոսը

«14 տարեկան տղային բռնաբարել են աղանդավորական ճամբարում ու մինչեւ հիմա արձագանք չի եղել». Ալեքսանդր Ամարյան

Նոյեմբեր 24,2017 15:27

«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը պնդում է՝ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Հայաստանում աղանդավորական շարժման հետեւորդների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում:
«Տվյալներ չունենք, բացի այդ Հայաստանում չունենք  մասնագետներ, որոնք կարող են հաստատել այդ հանգամանքը, չունենք մասնագետներ, որոնք իրավական առումով ճիշտ գնահատական տան, որը որպես փորձագիտական եզրկացություն՝ դատարանները կարողանան ընդունել, սա ամենավտանգավորն է»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Ամարյանը:

Ըստ նրա՝ այսօր մարդու իրավուքնների լուրջ խախտումներ են տեղի ունենում աղանդավորական շատ կառույցներում.« Անչափահաս երեխաներին՝ մինչեւ տասներկու տարեկան, չի կարելի ներգրավել աղանդավորական կառույց, բայց բազմաթիվ դեպքեր ունենք, որ ներգրավել են»:

Ամարյանը նկատեց, որ հատկապես վերջին երկու տարիներին աղանդավորները լուրջ աշխատանքներ են տանում երիտասարդների հետ. «Աշխատում են ամառային ճամբարներում, պարզ է, որ եթե ծնողին առաջարկում են անվճար երեխային տանել հանգստի՝ Սեւանի ափ, Հանքավան կամ Ծաղկաձոր, ծնողը համաձայնում է: Ես հիշեցի մի դեպք, երբ տասնչորս տարեկան տղային ուղարկել էին այդպիսի ճամբար, այնտեղ բռնաբարել, բայց ցավոք մինչեւ հիմա արձագանք չեղավ ոչ իրավապահների կողմից, ոչ էլ այն աղանդավորական կառույցի, որը կազմակերպել էր այդ ճամբարը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930