Լրահոս
Օրվա լրահոսը

«Բագրատունի» բալասանը, եկեղեցական թեմի մուրաբաները եւ անձրեւներից վնասվող Գոշավանքի պատերը (ֆոտոշարք)

Նոյեմբեր 24,2017 15:37

Նոյեմբերի 19-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի   Գոշավանք այցի ժամանակ  «Գոշավանք»  պատմաճարտարապետական արգելոցի նախկին տնօրեն Արծրուն Հովսեփյանը նախարարին  դիմելով  ասաց՝ խայտառակություն է, որ արդեն 5 տարի վերանորոգման նպատակով եկեղեցու ծածկի սալերը մերկացրել են, անձրեւաջրերը լցվում են ներս, վնասում կրի շաղախով պատերը, մշակութային մեծ նշանակություն ունեցող  կոթողը վնասվում է: Ա. Հովսեփյանն ասաց,որ նորոգման համար պետք չէր բոլոր ծածկասալերը բացել, այն միայն այն հատվածի սալերը, որոնք այդ  ժամանակ նորոգվում են:

 Հայ առաքելական եկեղեցին, որի հաշվեկշռում է գտնվում Գոշավանքը,  մեծ եկամուտներ  է ստանում  արտասահմանցի եւ հայաստանցի հազարավոր զբոսաշրջիկների Գոշավանք  այցերից: Վանական համալիրի  գավթում վաճառվող մոմերից ամենաէժանը 60 դրամ է, Աստվածաշունչը վաճառվում է 5 հազար, իսկ դրա  շքեղ տարբերակը `25 հազար դրամով: Գոշավանքում բացի  կրոնական գրքերից, խաչերից, մատանիներից, բացիկներից  եւ այլն, վաճառվում են  «Բագրատունի»  բալասանը, թեմում արտադրվող մեղր (մեկ կիլոգրամը՝ 5000 դրամով) , տարբեր  մուրաբաներ`հոնի, ֆեյխուայի եւ այլն: «Բագրատունի»  բալասանի փոքր սրվակը վաճառվում 2500 դրամով,  գրված է, որ այն  այն առողջարար եւ կազդուրիչ է, պատրաստված է  հայկական ալոճենու պտուղների թորվածքից եւ բուժիչ խոտաբույսերից, այն  հայոց թագավորներին ավյուն եւ առույգություն է տվել:

ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանին հարցրինք`կտոր-կտոր, տարիներ շարունակ փոքր ծավալի ֆինանսավորում կատարելու փոխարեն հնարավո՞ր չէ  միանգամից մեծ գումար հատկացնել եւ նորոգումն ավարտել, Հայ առաքելական եկեղեցին այդտեղ հոգեւոր պարագաների եւ տարբեր մուրաբաների վաճառքից շահույթներ ստանալով, ինչո՞ւ Գոշավանքի նորոգման համար ֆինանսական ներդրում չի կատարում: Աբրոյանն ասաց, որ Գոշավանքի նորոգման գործում  ոչ միայն եկեղեցու, այլեւ  ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձի ներդրում ողջունելի կլինի, մանավանդ, որ մշակույթը բոլորինն է: Նա հայտնեց, որ պետությունը տարբեր  մշակութային հուշարձանների նորոգման համար գումարներ է հատկացնում, Գոշավանքն ամբողջությամբ միանգամից հնարավոր չէ նորոգել, տեխնոլոգիական առումով  դա հնարավոր չէ, սակայն եկեղեցիների ծածկերը հնարավոր է  կարճ ժամկետում նորոգել: Նա ասաց, որ  Գոշավանքի վերանորոգման աշխատանքների ձգձգումը տեղի է ունեցել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930