Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանին վերջնական հաղթանակից բաժանում է երկու տուր

Նոյեմբեր 24,2017 14:55

Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» վերջին փուլի ավարտին մնում է երկու տուր:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ կայացած յոթերորդ տուրում տեւական պայքարում սեւերով ոչ-ոքի արեց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ եւ 4,5 միավորով պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը: Նրանից կես միավոր հետ են մնում միանգամից ութ շախմատիստներ՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Պյոտր Սվիդլերը, Պենտալա Հարիկրիշնան, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Տոմաշեւսկին եւ Ռիչարդ Ռապպորտը:

Այսօր ութերորդ տուրում հայկական շախմատի առաջատարի մրցակիցը ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկին է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Գրան Պրիի» պաշտոնական կայքէջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930