Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. «ԵՄ ասոցացման համաձայնագիրը նաեւ ներդրումներ կբերի Հայաստան»

Նոյեմբեր 24,2017 14:22

ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության՝ 8 մասից բաղկացած համաձայնագրի ստորագրումը Հայաստանի համար լայն դաշտ է բացում դեպի եվրոպական երկրներ: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց Ինովացիոն ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Ըստ պարոն Մարգարյանի, Հայաստանի նախաձեռնությունը գործակցային շրջանակային համաձայնագիր ստորագրելու ԵՄ-ի 28 երկրների հետ, ճկուն տնտեսական հարաբերությունների հնարավորություն կստեղծի: Ըստ նրա, այս պայմանագիրը նաեւ ներդրումներ կբերի Հայաստան` բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ գիտության ոլորտներում. «Համաձայնագիրը Հայաստանին նաեւ թույլ կտա վարել ավելի ճկուն արտաքին քաղաքականություն, քանի որ ՀՀ-ն կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ միջեւ»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ համաձայնագիրը թույլ կտա կարգավորելու որոշակի գնագոյացման եւ օֆշորային խնդիրները, որոնք առկա են տարբեր բնագավառներում եւ առնչվում են Հայաստանի տնտեսությանը:

Ինչ վերաբերում է փաստաթղթի տնտեսական բաղադրիչին, Ատոմ Մարգարյանը նշեց, որ Հայաստանը պետք է իր տնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին. «ԵՄ-ն իր հերթին պարտավորվում է աջակցել ՀՀ Կենտրոնական բանկի անկախության ապահովմանը, երկրի շուկայում գների կայունությանը, վերջինիս ֆինանսական հուսալիությանը: Փաստաթղթի քաղաքական մասում շեշտը դրվում է վիզային ռեժիմի դյուրացման եւ դրա ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վրա՝ ՀՀ եւ ԵՄ քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանման նպատակով»:

 

Գրետա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930