Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի եւ մյուսների գործ». դատարան բերվեցին ինքնաձիգերն ու փամփուշտները (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2017 13:45

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ   մյուսների գործով» հերթական դատական նիստում զննվեցին գործում առկա իրեղեն ապացույցները: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Դատարան բերվեցին փաթեթավորված երկու ինքնաձիգեր եւ փամփուշտներ, որոնք առգրավվել են 2016թ.-ին՝ օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ: 120 փամփուշտ ճանաչվել է որպես ռազմամթերք, որոնցից 20-ը օգտագործել՝ կրակել է փորձագետը՝ պարզելու համար դրանց պիտանելիությունը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը  նկատեց՝ չկան ինքնաձիգերի փաթեթավորման կնիքները, միայն փորձագետի կնիքն է առկա. «Ո՞նց համոզվենք, որ դրանք հենց այն ինքնաձիգերն են, որոնք հայտնաբերվել են մեքենայի մեջ»:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ ինքնաձիգերը փորձագիտական կենտրոն են ուղարկվել Ոստիկանության  Մաշտոցի բաժնից. «Հետեւաբար, դրանք պատկանում են Մաշտոցի բաժնին: Երկու չկրակող ինքնաձիգ են գտել, չգիտենք՝ ինչպե՞ս են հայտնաբերվել, ո՞նց են տարվել Մաշտոցի բաժին, ո՞նց են տեղափոխվել փորձագիտական կենտրոն»:

Տիգրան Հայրապետյանի համոզմամբ՝ դրանք չեն կարող լինել իրեղեն ապացույցներ: Մյուս պաշտպանները եւս կասկածի տակ դրեցին  ինքնաձիգերի պիտանելիությունը: Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ առարկեց ու վստահեցրեց, որ որեւէ քրեադատավարական կարգ չի խախտվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930