ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆլեշ մոբի մասնակիցները պարել են «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միքայել Գրիգորյանի (Միշա) «Բումերանգ» երգի ներքո՝ իրնեց աջակցությունը հայտնելով նրա հաղթանակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Մարինա Գրիգորյանն ասել է, որ հպարտ են, քանի որ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցչն իրենց դպրոցի 4-րդ դասարանի աշակերտն է: «Այս ֆլեշ մոբով ցանկանում ենք ոգևորել Միշային: Հաջողություններ ենք մաղթում նրան և ուզում ենք ևս մեկ անգամ ասել, որ հաղթական տրամադրությամբ նրա կողքին ենք»,- ասել է Մ. Գրիգորյանը և ավելացրել, որ Միշան խելացի, աշխատասեր, պարտաճանաչ աշակերտ է:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում