Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի եւ մյուսների ճակատագրերը կանխորոշված են». բացարկ՝ դատախազին (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2017 12:48

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն է: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն՝ նշելով, որ այս գործից անջատված մասով մեղադրյալ Արթուր Մովսիսյանի մեղադրանքն ընթերցելիս օրերս նա բնորոշումներ է ընթերցել՝ Սեֆիլյանի գործով ամբաստանյալներին որակելով որպես արդեն իսկ հանցավոր խումբ կազմած անձանց (դատավճիռ դեռ չկա):

«Պետրոս Պետրոսյանն ընդգծված դիրքորոշում ունի Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի հանդեպ…Նա չի կարող օբյեկտիվ եւ անկողմնակալ լինել այդ անձանց եւ գործում առկա հանգամանքների հանդեպ»,-համոզմունք հայտնեց Արայիկ Պապիկյանը, ապա հավելեց՝ այստեղից հետեւում է, որ Սեֆիլյանի եւ մյուսների ճակատագրերը կանխորոշված են, հետագա դատավարական գործողություններն էլ՝ ձեւական:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նշելով, որ կանխակալ վերաբերմունքի դրսեւորման փաստ եւ հանգամանքներ չկան:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը որոշեց միջնորդությունը մերժել, իսկ դա նշանակում է, որ Պետրոսյանը շարունակելու է հանդես գալ որպես այս գործով մեղադրող-դատախազ:

Դատաքննությունն իրեղեն ապացույցների զննության փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930