Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես սովորել լեզու` պարի միջոցով

Նոյեմբեր 24,2017 12:25

Վրաստանի Գյոթեի ինստիտուտի PASCH ծրագիրը օրերս «Այբ» դպրոցում համախմբել է Երևանի, Ճամբարակի, Կախաթիի և Քութաիսիի դպրոցների շուրջ քառասուն աշակերտի: Դեռևս անցյալ տարի Վրաստանում սկսած նախագիծը, որը կոչվում էր «Պարը դպրոցում» նպատակ ուներ միացնելու տարբեր երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի աշակերտներին: Քանի որ ծրագիրը հաջողվեց որոշեցին այս տարի անցկացնել Հայաստանում: Ծրագրի շրջանակում Վրաստանի Գյոթեի ինստիտուտը համագործակցում է «TanzZeit» գերմանական համույթի հետ, որոնք երեխաներին չորս օրվա ընթացքում սովորեցրել են գերմաներեն՝ պարային շարժումների միջոցով:

Հայաստանում դասավանդման փորձագետ Դանա Շլուխթմանը խոսելով ծրագրի մասին ընդգծեց. « Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին նախ սովորել լեզուն , ապա լեզվի իմացության մակարդակի վկայական ստանալ Վրաստանի Գյոթեի ինստիտուտի կողմից նաև մի շարք այլ ծրագրերի մասնակցության հնարավորություն ստանալ»:

«TanzZeit» Համույթի պարուսույցները օգտագործելով մասնակիցների գաղափարները մեկ ընդհանուր բեմադրություն են ստեղծել: Համույթի պարուսույցներից Աննը նշեց, որ ծրագրի գլխավոր նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարելի է շարժումներով սովորել լեզուն. « Մենք հավատացած ենք, որ սովորելու զգացմունքային կողմը շատ կարևոր է, մենք մեզ ընդունում ենք որպես ուսուցման պրոցեսի դեսպաններ: Ուրախ ենք, որ Գյոթեի ինստիտուտի և «Այբ» դպրոցի շնորհիվ հնարավորություն ունեցանք ծանոթանալ և աշխատել այսքան հիանալի երեխաների հետ: Չորս օր առաջ նրանք չգիտեին իրար, բայց այնքան համարձակ գտնվեցին, որ կարողացան իրենց բոլոր մտքերն ու գաղափարներն այստեղ ներկայացնել: Թեև նրանք երկու տարբեր պետություններից են և չորս տարբեր քաղաքներից, բայց միասին կարողացան մի ամբողջ ծրագիր ներկայացնել: Պատահական չէ նաև ծրագրի խորագիրը. «Մենք յուրաքանչյուրս տարբեր ենք, բայց բոլորս նույնն ենք »»:

Մասնակիցներից Մարիա Աղաբեկյանը, որը «Այբ»-ի աշակերտներից է, նշեց որ գերմաներեն իմացող մասնակիցները վիճակագրությամբ են ընտրվել, քանի որ մասնակցել ցանկացողների թիվը մեծ էր:

«Ծրագրի ընթացքում և՛ աշակերտների, և՛ պարուսույցների հետ հասցրել ենք ընկերանալ: Շատ հետաքրքիր էր, նախ նոր ընկերներ ձեռք բերեցինք, ապա լեզուն զարգացրեցինք, նոր պարային շարժումներ սովորեցինք: Միմյանց նաև ազգային պարեր սովորեցրինք»,-հավելեց նա:

PASCH նախաձեռնությունը ստեղծվել է 2008թ-ին գերմանական դպրոցները արտասահմանյան դպրոցներին միավորելու նպատակով: Նախաձեռնության անդամ են տարբեր երկրների 1800 դպրոցներ: «Այբ» դպրոցը PASCH-ի անդամ է 2016թ-ից:

Նանե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930