Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննության փորձ. արևմտամե՞տ է մեր հասարակությունը, թե՝ ռուսամետ. «Փաստ»

Նոյեմբեր 24,2017 12:11

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, դուք հաճախ եք ասում, որ մեր երկրում, ի տարբերություն արևմտամետ կողմնորոշում ունեցող մարդկանց, քիչ են ռուսամետները։ Բայց ամեն րոպե մեր աչքի առաջ են վերջիններս՝ սկսած Արտաշես Գեղամյանից, նրա նման մտածող այլ մարդկանցից։

– Մի շփոթեք առանձին գործիչներին եւ հասարակության զանգվածներին կամ որ նույնն է՝ սոցիալական խմբերին։ Երբ ես ասում եմ, որ երիտասարդության մեջ բավականին ուժեղ արևմտամետ շերտ կա, հնարավոր է, որ հիմա ոչ մեկի անունը չկարողանամ տալ, անձնապես նրանց չգիտեմ։

Բայց եթե շփվենք երիտասարդության հետ, կտեսնենք, որ 18-ից մինչև 35 տարեկան մարդկանց մեծ մասը նայում է դեպի արևմուտք։ Անգամ շրջաններում երիտասարդները Ռուսաստանը, այսպես ասած՝ ընդունում են կամ դատում են այս երկրի վերաբերյալ՝ կապված զուտ խոպանի հետ։ Այսինքն՝ այս երկիրը դիտարկում են աշխատանքային միգրացիայի տեսակետից, նրա քաղաքականությունը լա՞վ է, վա՞տ է, և այլն։

Իսկ արևմուտքին, առավելապես՝ քաղաքային բնակչությունը, նայում է որպես որոշակի արժեքային համակարգ կրող տարածքի։ Նրանք ընկալում են հենց այդ արժեքները և ըստ այդմ իրենց վերաբերմունքը դրսևորում։

Իսկ ինչ վերաբերում է անհատներին, մեկին դուք նշեցիք, կարող եմ մի տասը անուն էլ ես տալ, սակայն դրանով կսահմանափակվենք։ Այդ 10, 12 հոգուց ավելի այլ մարդ չկա, նրանք են միայն։ Ընդհանրապես, սոցիալական խումբ չկա, որ ռուսամետ լինի։

Դե, մեր երկրում կոմունիստ էլ չկա փաստացի։ Իսկ գիտենք, որ հիմնականում ռուսական կողմնորոշում ունեն կոմունիստները։ Ճիշտ է, ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է կոմունիստական կուսակցություն, բայց դա առավել ակումբ է հիշեցնում, քան կուսակցություն է։

– Իսկ արևմտամետներն ու ռուսամետները տարբե՞ր են իրենց մտավոր մակարդակով, կրթական ցենզով։ Մի խոսքով՝ ունե՞ն առանձնահատկություններ։

– Բարդ հարց է։ Պատասխանելու համար հարկավոր էր սոցիոլոգիական հարցում իրականացրած լինել։ Պարզապես կարող եմ խոսել իմ պարզ դիտարկումների հիման վրա։ Իսկ իմ պարզ դիտարկումները չեն կարող լինել ամբողջական։

Միայն ասեմ, որ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մեր երկրում արևմտամետներ կան, իսկ ռուսամետներ չկան։ Ավելի որոշակի՝ արևմտամետ սոցիալական խմբեր հասարակության մեջ կան, իսկ ռուսամետ սոցիալական խմբեր չկան։ Կան ընդամենը ռուսամետ անհատ գործիչներ։

Եվ այդ իսկ պատճառով չի կարելի հասարակության մի զանգվածի ինտելեկտուալ մակարդակը համեմատել անհատ գործչի ինտելեկտուալ մակարդակի հետ։ Քանզի եթե համեմատվում են, ապա համեմատվում են հասարակական խմբերը միմյանց հետ։

– Գուցե ռուսամետները ծպտյա՞լ են, այսպես ասած։

– Ո՛չ, ո՛չ։ Ծպտյալներ չկան։ Նրանց ոչինչ չի կաշկանդում, որ ծպտյալ մնան։

– Բա դարավոր ռուսասիրությունն ի՞նչ եղավ, միանգամից վերացա՞վ մեր հասարակությունից։

– Մեր դարավոր ռուսասիրությունը առաջինը նվազեց 1988-ին, երբ ռուսասերները թեքվեցին դեպի ազգայնականության։ Եվ հետո, երբ 90-ական թվականներին երկաթե վարագույրը վերացավ, այս հանգամանքը կրկին իր ազդեցությունը թողեց մեր ռուսասիրական զգացմունքների վրա։ Ի վերջո, 25 տարի անցել է Խորհրդային Միության փլուզումից, և այդ հանգամանքը ևս չէր կարող իր հետքը թողած չլինել։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930