Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարը հարկադիր բուժման մասին. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 24,2017 11:52

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ զրուցել է առողջապահության նախարարությունում առկա խնդիրների շուրջ։

– Պարոն Ալթունյան, նոյեմբերի 14-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Ջոհրաբյանը հայտարարել էր, որ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Սարգսյանը մահանա, ապա դրա պատասխանատվությունը կկրի ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ավելին՝ կալանավորի էպիկրիզը ուղարկված է Ձեզ, սակայն նախարարությունը պատասխանել է, թե այս պահին պետպատվերի խնդիրը լուծված չէ։ Սա պատասխան է՞։

– Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առանձնահատուկ, եթե թույլ տաք, կվերլուծենք միայն հիվանդի անուն, ազգանունը ունենալուց հետո։

– Մեկ շաբաթ առաջ մենք այդ մասին հրապարակել ենք, ավելին՝ նախարարությանը ներկայացրել ենք, թե որ կալանավորը ինչ խնդիր ունի, խոսքը կալանավոր Էրիկ Սարգսյանի մասին է։ Այսքան ժամանակ չե՞ք ուսումնասիրել՝ ունենալով հիվանդ կալանավորի հիվանդության պատմությունը։

– Երկար ժամանակ հիվանդը չի կարող ծայրահեղ վիճակում գտնվել։ Դրա համար եմ ասում՝ թույլ տվեք Էրիկի հիվանդության պատմության հետ ծանոթանամ, միգուցե որակավորումը փոխվի։ Տիկին Զոհրաբյանի կամ Ձեր համար դա ծայրահեղ ծանր է, ինձ համար դա միջին ծանրության է կամ բարենպաստ, պետք է ուսումնասիրեմ։

– Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ուսումնասիրեք։ Ստացվում է, որ կալանավոր կլինի, թե հասարակ քաղաքացի՝ վատառողջ գնում են հիվանդանոց, որտեղ պատասխանում են, թե պետպատվերը վերջացել է։ Այսինքն՝ մարդիկ, գնացե՛ք, մահացե՛ք։

– Նախարարությունը աշխատում է օպերատիվ ռեժիմով եւ բոլոր հարցումների պատասխանում է երկուսից հինգ օրվա ընթացքում, ինչ վերաբերում է այն կարծիքին, որ ուզում են ձեւավորել, դա խեղաթյուրում է։

– Փաստերը խեղաթյուրո՞ւմ։ Պարոն նախարար, նախարարության աշխատակիցները, եթե պետք է՝ որեւէ տեղ գործուղման գնան երկրում, չեն գնում, քանի որ կրճատումներ եք արել եւ մարդկանց ասել, թե արդյունքում իրենք պետք է իրենց միջոցներով գնան ու չեն գնում, ի՞նչ եք պատրաստվում անել։

– Դուք գիտեք՝ այդպիսի բարեփոխումներ տեղի ունեցել են, բայց բարեփոխումները ինչի՞ն են վերաբերում։ Եթե ստուգման վայրը գտնվում է ոչ ավելին, քան 50 կիլոմետր հեռավորության վրա, եւ ստուգումը հնարավոր է կատարել աշխատանքային ժամերին, եւ մեքենան կա, վառելանյութը տրամադրում է նախարարությունը, այդ դեպքում գործուղման այդ գումարը չի տրամադրվում, դա համարվում է աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանք։ Իսկ եթե հեռավորությունը շատ ավելին է, եւ պետք է գիշերել, դա համարվում է գործուղում, եւ դրա համար վճարվում է։ Եթե աշխատակիցը չի կարողացել ապացուցել գնալու անհրաժեշտությունը, պարզ է, որ դա մերժվում է։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930