Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ է ենթադրում ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 24,2017 11:46

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կշարունակի քննարկել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Նման քննարկում եղել էր նաեւ նախօրեին, այսօրվա քննարկմանը կհաջորդեն եւս երկուսը, որից հետո պայմանագիրը վավերացնելու հարցը կներառվի դեկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում։

Նախօրեի նիստում քննարկվել էին օրենսգրքի առաջին չորս բաժինները։ Ըստ այդմ, Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում։ Օրենքի նախագծի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, ի՞նչ է ենթադրում օրենքի նախագիծը։

– Այս մաքսային օրենսգրքի խնդիրը ընթացակարգերի սինխրոնիզացումն է, ներդաշնակեցումը։ Այսինքն՝ այս ընթացակարգն անդրադառնում է մաքսային սահմանի վրա մաքսային գործառնությունների կատարման կարգին, մաքսային ապրանքները մաքսազերծելու կարգին։ Այսինքն՝ ինքը հիմնականում կոչված է ունիֆիկացնելու ամբողջ Եվրասիական տնտեսական միության սահմանին մաքսային մարմինների գործընթացները։ Ընթացակարգն ասում է, որ բոլոր երկրների մաքսավորներն աշխատում են նույն կարգով։ Այս փաստաթղթի իմաստը կարգավորելն է, կանոններ սահմանելը։

– Մաքսային օրենսգիրքն ընդհանուր է լինելու Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում, արդյո՞ք դա չի ենթադրում դրույքաչափերի բարձրացում ՀՀ-ի համար։

– Այս մաքսային օրենսգրքի նպատակը դրույքաչափերի փոփոխությունը չէ։ Եթե կան դրույքաչափեր, որոնք երրորդ երկրներից դեպի Եվրասիական տնտեսական տարածք մուտք գործելու առումով Եվրասիական տնտեսական տարածքի արտադրողներին ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով տարբեր դրույքաչափեր է նախատեսել, դրանք ամեն ինչ արված են եղել, համաձայնեցված են եղել կողմերի միջեւ վաղուց։ Կան ապրանքատեսակներ, որոնց երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միություն մուտքն ավելի բարձր մաքսատուրքով է նախատեսված, քան, ենթադրենք, նախկինում էր։ Եթե ունենայինք գների աճ, դա արդեն պետք է իրեն զգացնել տար։ Այսօր մեզանում, եթե նույնիսկ նկատվում է առանձին ապրանքատեսակների գնաճ, դա որեւէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու մաքսատուրքերի հետ։ Իսկ այս նախագիծը ենթադրում է, որ բոլոր երկրների մաքսային ծառայությունները նույն կերպ են աշխատելու։ Այսինքն՝ դուք որպես Հայաստանի ձեռներեց կամ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձ կիմանաք, թե երրորդ երկրից Հայաստանի սահման մուտք գործելուց ինչ ընթացակարգեր պետք է անցնել։ Մենք Հայաստանի պարագայում բոլորը գիտենք, հիմա եթե մուտք գործեք ԵԱՏՄ տարածք Բելառուսից, ապա նույն գործընթացներն եք անցնելու, ոչ մի տարբերություն չի լինելու։ Խոսքը սրա մասին է։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930