Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. Ինչ է հուշում համաշխարհային փորձը

Նոյեմբեր 24,2017 11:43

Մաս 1

Այսօր Հայաստանի դեմոկրատական ուղիով զարգացման հեռանկարը մտահոգում է բոլորին: Իրոք, երկրում փաստացի չեն գործում ընտրական ինստիտուտները և արդեն 27 տարի Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ոչ թե ներքևից, այլ վերարտադրվում է վերևից: Ինչու պետականության վերականգնումից 27 տարի անց մենք ստիպված արձանագրում ենք սույն փաստը: Փորձենք հասկանալ և նոր լուծումներ առաջարկել Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարը իրական դարձնելու համար: Հակառակի դեպքում մենք ոչ միայն տնտեսական զարգացում չենք ապահովի , այլև կունենանք ազգային անվտանգության լուրջ խնդիրներ:

 Ինչ է ցույց տալիս այլ երկրների փորձը

Համաշխարհային փորձը ցույց է տալիս , որ տոտալիտար համակարգերից միանգամից դեմոկրատիային անցնելը հնարավոր չէ, նախ պետք է դրվեն դեմոկրատիայի հիմքերը, որից հետո միայն հնարավոր կլինի կառուցել դեմոկրատական հասարակություն:

Նախ պետք է լուծվեն հետևյալ խնդիրները.

-քաղաքական և դատական ինստիտուտների ստեղծումը

-անկախ մամուլի միջոցների ձևավորումը

-ազատական տնտեսության ինստիտուտների ձևավորումը և մրցակցային խաղի կանոնների հիմնումը

-ժամանակակից և կիրթ սեփականատերերի դասի ձևավորումը, որոնց մեծ մասը ժամանակակից պատկերացումներ ունեցող մարդիկ պետք է լինեն: Հատկապես դա վերաբերվում է խոշորներին, սեփականատերերին

-փոքր և միջին բիզնեսի աջակցումը, հասարակության մեջ, այսպես կոչված, միջին խավի ձևավորումը: Հենց այս շերտն է բոլոր հասարակություններում դեմոկրատիայի հիմքը: Եթե այս շերտը զարգացած չէ , ապա չի լինում նաև դեմոկրատական ինստիտուտների զարգացում: Սա աքսիոմա է

-դեպի արտահանող ուղղվածություն ունեցող տնտեսության ոլորտների խրախուսում ու աջակցում, այդ թվում նաև ֆինանսա-արդյունաբերական խմբավորումների/ՖԱԽ/ ստեղծման միջոցով, որպեսզի երկիրը կարողանա ավելի շատ արտահանել և ազգային տնտեսությունը կարողանա մրցունակ ապրանք արտահանել դեպի համաշխարհային շուկաներ: Առանց դրա երկրի զարգացում չի լինում

-ազգային դրամի ցածր կուրսի պահպանում , որպեսզի երկրից արտահանվող ապրանքները մրցունակ լինեն արտերկրի շուկաներում: Դա է ցույց տալիս ողջ համաշխհարային փորձը

-էժան աշխատանքի շուկայի ձևավորում, որպեսզի երկրից արտահանվող ապրանքների ինքնարժեքը ցածր լինի և, բնականաբար, մրցունակ լինի արտերկրի շուկաներում:

Բոլոր այն երկրները, որոնք այսօր համարվում են զարգացած և դեմոկրատական, իրենց անցումային փուլերում լուծել են հենց այս խնդիրները: Սակայն ոչ բոլոր երկրներն են իրենց անցումային փուլն անցել դեմոկրատիայի նորմերը պահպանելով: Օրինակ, գրեթե ողջ Լատինական Ամերիկայի երկրները իրենց անցումային փուլերը անցել են կոշտ ավտորիտար զինվորական ռեժիմների միջոցով:

Նույն ուղիով են անցել նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրները:

Գեներալների իշխանությունից չեն խուսափել նույնիսկ մի շարք եվրոպական երկրներ /Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան և այլն/

Սակայն միշտ չէ , որ անցումային փուլը պետք է անցնել վերը նշված ճանապարհով:
Օրինակ հետպատերազմյան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և էլի մի շարք երկրներ անցումային փուլն անցան առանց կոշտ ավտորիտար ռեժիմների օգնության:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս ճանապարհով անցան Արևելյան Եվրոպայի և Բալթյան տարածաշրջանի երկրները- Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան և այլն:

Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանի երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, ապա ցավոք մենք էապես տարբերվեցինք թե Բալթյան, և թե Արևելյան Եվրոպայի երկրներից` մի շարք օբյեկտիվ գործոնների պատճառով, որոնք հետևյալն էին.

-Տարածաշրջանի այս երեք երկրների դեմոկրատական ավանդույթների բացակայությունը անցյալում
-Ավտորիտար ավանդույթեր ունեցող հարևանների շրջապատը /Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը անցյալում երբեք դեմոկրատական չեն եղել/
Կայացած դեմոկրատական կենտրոններից հեռու լինելը
-Քաղաքակրթական, կրոնական և էթնիկ տարբերություններն ու փոխվստահության մթնոլորտի լիարժեք բացակայությունը
-Տարածաշրջանում գրեթե անլուծելի մի շարք կոնֆլիկտների առկայությունը, որին գումարվել է նաև աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը

Նշանակում է արդյոք, որ մենք բոլորս դատապարտված ենք այս տարածաշրջանում ապրել առանց լավատեսական հեռանկարի: Կարծում ենք, որ ոչ պարզապես պետք է ունենալ քաղաքական կամք, ինտելեկտուալ թիմ և ճանապարհային քարտեզ դեպի զարգացման ուղի դուրս գալու համար , որի արդյունքում տեսանելի կդառնան

-եւ երկրի տնտեսական զարգացման հեռանկարը

-եւ դեմոկրատական ինստիտուտների ոչ թե ֆորմալ, այլ փաստացի զարգացման ճանապարհը

-եւ ղարաբաղյան խնդրի լուծման մեր համար ոչ վտանգավոր տարբերակները

-եւ երկրի դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ուղիները

– եւ երկրի միջազգային հեղինակության շեշտակի բարձրացման ճանապարհը

– եւ վերջապես, Հայաստան-Սփյուռք միասնական նոր և հզոր Հայկական Աշխարհի ձևավորման ուղին, որի արդյունքում Հայությունը կկարողանա իր արժանի տեղը ունենալ համաշխարհային զարգացման հարաբերություններում:

 

Երվանդ Բոզոյան. 

շարունակելի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930