Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ և ՌԴ Մրցակցային մարմինները համատեղ պաշտպանեցին «Դուստր Մարիաննա» ընկերության շահերը ՌԴ տարածքում

Նոյեմբեր 24,2017 11:38

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայությունը «Դուստր Մարիաննա» ընկերության գործով հարուցել էր վարչական վարույթ: Երկու երկրների մրցակցային մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում հակամենաշնորհային ծառայությունը կայացրեց որոշում, որն ամբողջովին պաշտպանում է ՀՀ Մրցակցային մարմնի տեսակետը: Ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունների գործողությունները համարվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար վերջիններս ենթարկվել են ֆինանսական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա» ընկերությունը մի քանի ամիս առաջ դիմում էր ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝ հայտնելով, որ իր արտադրանքը ռուսական շուկայում իրացնելիս՝ հանդիպել է որոշակի խնդիրների: Մասնավորապես, Ռուսաստանում սննդամթերքի արտադրությամբ զբաղվող խոշորագույն «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննայի» կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքի մուտքը ռուսաստանյան շուկա: Խնդիրը այն էր, որ ըստ վերոնշյալ ընկերությունների, իրենք հանդիսանում են «МАРИАННА» և «Marianne» ապրանքային նշանների իրավատերերը և հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում:

ՀՀ ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրելով խնդիրը, հանգել էր այն եզրակացության, որ ընկերությունների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է և այն ուղղված է «Դուստր Մարիաննայի» արտադրանքի իրացումը ՌԴ-ում կանխելուն, հետևապես նաև մրցակցության սահմանափակմանը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրը առաջացել է ՌԴ-ում, ՀՀ մրցակցային մարմինը դիմել է գործընկերներին՝ ներկայացված խնդիրը Ռուսաստանի մրցակցային օրենսդրության խախտման տեսանկյունից ուսումնասիրելու և հայկական արտադրանքի անարգել մուտքը ռուսական շուկա ապահովելու նպատակով:

 

ՏՄՊՊՀ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930