Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ձեր անձնական գաղտնիքների մասին հարցնո՞ւմ եմ. «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2017 11:23

Ուսանողների հետ կազմակերպված «կլոր սեղանի» մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը չորս ժամ տեւած քննարկումից հետո մեր հարցին ի պատասխան ասաց, որ ուսանողների  բոլոր առաջարկներն էլ ընդունելի են։ Մեր դիտարկմանը, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը քննարկման ընթացքում  միանշանակ չընդունեց առաջարկներից երկրորդը՝ բակալավրիատի  ընթացքում ընդհատումներով ծառայություն իրականացնելու վերաբերյալ, Հակոբյանը պատասխանեց. «Քննարկման ընթացքը կարող է այլ լինել, եզրահանգումը՝ այլ»։

– Պարոն Հակոբյան, հայտնի է, որ  Ձեր որդին էլ չի ծառայել ու օգտվել է  տարկետման իրավունքից, բայց դա չի խանգարում, որ Դուք ողջունեք այս նախագիծը եւ ուսանողներին կոչ անեք գնալ ու ծառայել։

– Ես նման կոչ չեմ արել, ասել եմ՝ սեղանին  դրված են  կրթության անընդհատության սկզբունքի պահպանման   եւ   ծառայության հարցերը, երկուսն էլ պետք է բավարարել։

– Ձեր որդին օգտվել է առաջինից ու չի ծառայել։

– Հա, չի ծառայել ու շատ մարդ չի ծառայել, Հայաստանում 4 հազար հոգի չի ծառայել։

– Իսկ ինչո՞ւ չի ծառայել։

– Չգիտեմ։

– Ձեր որդին չի ծառայել, ու Դուք չգիտե՞ք, թե ինչու։

– Ես շատ լավ գիտեմ՝ իմ որդին ինչու չի ծառայել, Դուք էլ գնացեք հարցրեք՝ ինչու չի ծառայել, անձնական գաղտնիք է, ես չեմ կարող ասել, ես Ձեր անձնական գաղտնիքների մասին հարցնո՞ւմ եմ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930