Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին ընդունված հռչակագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Արցախին և Հայաստանին։
Փաստաթղթում ԵԺԿ-ն վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված, որոնք հիմնված են միջազգային օրենքների վրա։
Մասնավորապես, այն օրենքների, որոնք վերաբերում են ուժի չկիրառմանը կամ պատերազմի սպառնալիքին, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների հավասար իրավունքներին և ինքնորոշմանը։ ԵԺԿն կոչ է անում կողմերին պահպանել 1994-1995 թվականներին ընդունված հրադադարի ռեժիմը, կիրառել վստահության ամրապնդման միջոցներ և նվազեցնել լարվածությունը շփման գծում։
ԵԺԿն նաև ողջունում է Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ