Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբի ու նկարների համադրություն՝ Մարտիրոս Սարյանի քթի տակ

Նոյեմբեր 24,2017 15:00

Մարտիրոս Սարյանի արձանի շուրջ գործող Վերնիսաժը ոչ միայն երեւանցիների, այլեւ զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Ուրիշ էլ որտե՞ղ կարելի է գույների այսքան կենտրոնացման հանդիպել:

Վայրն աչք շոյող է, բանուկ, մերձակայքում էլ բազմաթիվ սրճարաններ կան, դրա համար էլ Սարյանի արձանն ու նրա հարեւանությամբ գտնվող «Տղամարդիկ» արձանախումբը մշտապես հանգիստ չունեն իրենց հետ կամ ֆոնին լուսանկարվողներից: Ափսոս, որ քաղաքի սրտում գտնվող պուրակի կողքին՝ նկարներից բացի, նաեւ կուտակված աղբ կա: Չգիտենք՝ այդ սյուրռեալիստական «համադրությունն» ինչպե՞ս է անդրադառնում նկարիչների մուսայի վրա, բայց որ անցորդների նյարդերին հաստատ բացասաբար է անդրադառնում, փաստ է: Նաեւ կոռեկտ չէ վրձնի վարպետին աղբի բույրով օծելը:

 

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

23.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930