Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յոհաննես Հանը չի հստակեցնում, թե արդյոք բոլոր երկրներն են համաձայնություն տվել ՀՀ հետ փաստաթղթին

Նոյեմբեր 23,2017 22:38

«Ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, թե 8 երկիր դեռևս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը:

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ այսօր Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում «Առաջին լրատվական»-ի խմբագիրը հարց ուղղեց, թե արդյոք վերջնական նախագիծը համաձայնեցվա՞ծ է բոլոր երկրների հետ, թե՞ ճիշտ է, որ կան  երկրներ, որոնք դեռ իրենց համաձայնությունը չեն տվել այդ փաստաթղթին:

Հանձնակատարը ի պատասխան մեկ անգամ էլ ասաց, թե մինչեւ վերջին պահն իսկ փաստաթուղթը բանակցությունների առարկա է:

Նաեւ հավելեց, թե իրենք սովոր են համադրել 28 երկրների տեսակետները. «Եվրոպական միության արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է պահպանենք միաձայնությունը: Եվ դա այն չէ, որ որոշումներն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ: Ոչ, որոշումներն ընդունվում են միաձայն: Բայց ես շատ վստահ եմ, որ կարող ենք կարգավորել իրավիճակն այնպես, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ անցած անգամ»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Բրյուսել

Հ. Գ.  Այս լուրի հրապարակումից հետո «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտնեց. «Նախ` «Ժամանակի» հրապարակման պահով. միջազգային համաձայնագրերը չեն կարող վավերացվել, քանի դեռ դրանք ստորագրված չեն: Երեկ, իհարկե, Լեհաստանը հայտարարել է, որ իրենք արդեն ստորագրել են, բայց միևնույնն է՝ անգամ նրանք չեն վավերացրել: Վավերացումը կատարվում է խորհրդարանների կողմից: Սա մեկ:  Յոհաննես Հանը կարծես թե ի նկատի ունի ԱլԳ գագաթաժողովի հռչակագրի տեքստը, որը, որպես կանոն, իրոք բանակցվում է մինչև վերջին պահը: Իսկ այս ընթացքում ԵՄ-ից Դոնալդ Տուսկը և այլք հենց տարբեր երկրների նախագահների ու պատվիրակությունների են հանդիպում, դրանց ընթացքում համաձայնեցելով դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ: Մի խոսքով, ինչ-որ բան խառն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930