Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Այգեձորի բնակիչները մեղադրվում են «Լեքսուսի» կեղծ վթար ներկայացնելու մեջ

Նոյեմբեր 23,2017 21:33

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչներ Խաչատուր Սուսլյանի եւ Յուրիկ Մելքումյանի դատավարությունը: Խաչատուր Սուսլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. փետրվարի 1-ին տեղի ունեցած ինքնավթարի հետեւանքով իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային պատճառված գույքային վնասը վերականգնելու եւ ապահովագրական ընկերությունից խոշոր չափերով` 752 հազար դրամ ապահովագրական հատուցման գումար հափշտակելու նպատակ ունենալով, խարդախության եղանակով եւ վստահությունը չարաշահելու միջոցով, նախնական համաձայնություն է եկել համագյուղացի Յուրիկ Մելքումյանի հետ, 2017թ. փետրվարի 6-ին կազմակերպել է վթարի ձեւացում:

Նրանք ներկայացրել են չհամապատասխանող տվյալներ, իրականությանը խեղաթյուրել եւ հաղորդել են կեղծ տեղեկություններ`ներկայացնելով Յուրիկ Մելքումյանին պատկանող «ԳԱԶ 2507» մակնիշի ավտոմեքենայի եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ կեղծ պատահար,սակայն հանցագործությունն, իրենց կամքից անկախ հանգամանքներում, ավարտին չի հասցվել:

Խ. Սուսլյանին եւ Յու. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Խարդախության փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով»): Այդ հոդվածը նախատեսում է 500 հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով տուգանք կամ 2-5 տարի ազատազրկում: Երկու այգեձորցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930