ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի և
Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սևան – Ծովագյուղ, Սիսիան – Զանգեր ավտոճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման
աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն