Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի փաստ չկա, որ Գարդասիլ պատվաստանյութը կարող է հանգեցնել մահվան կամ չբերության

Նոյեմբեր 23,2017 16:34

«Հայաստանում Գարդասիլն արդեն տաս տարի է գրանցված է, եւ կիրառվում է: Մինչեւ օրս այն Հայաստանում 2000 հոգու պատվաստվել է: Ոչ մի գրանցված կողմնակի լուրջ երեւույթ չի նկատվել եւ այն խոսակցությունները, որ Գարդասիլը պարունակում է «հայու գենին» դեմ ուղղված նյութեր, ինչն էլ առաջացնում է «հիստերիա», ընդհանրապես հիմք չունի: Այսինքն` ինձ համար այս հարցի վերաբերյալ ամեն ինչ սեւ է եւ սպիտակ, չկան մոխրագույնի երանգները»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց բժիշկ Արսեն Թորոյանը: Ըստ նրա, պապիլոմա վիրուսի կապը արգանդի վզիկի քաղցկեղի հետ սկսել են ուսումնասիրել անցյալ դարի վերջերից, հաստատվել է 80-ականներին, 2006-ից ստեղծվել է առաջին պատվաստանյութը եւ սկսվել է կիրառվել տարբեր երկրներում:

Հարցին` ինչո՞վ է պայմանավորված պատվաստումների դեմ բարձրացված աղմուկը, բժիշկը պատասխանեց. «Նախ նշեմ, որ աղմուկ բարձրացնողների մեծամասնությունը Հայաստանում չեն բնակվում, եւ ստացվում է այնպես, որ աղմուկ է բարձրացվում նրա համար, որ մենք կանխում ենք կնոջ մահ, եւ հասկանալի է, թե ինչի համար է աղմուկ բարձրացվում, այսինքն` ստացվում է, որ մենք ուզում ենք, որ մարդիկ մահանան»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` հրապարակախոս, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը կարծում է` «Ցանկացած պատվաստում ունի կողմնակի ազդեցություն, դեղորայքը, երբ ներարկվում է օրգանիզմ, հաճախ այն օրգանիզմից դուրս չի գալիս, կուտակվում է եւ արդյունքում կարող է առաջացնել մեկ այլ հիվանդություն, եւ մասնագետը, որը կատարում է այդ պատվաստումները չի ընկալում, որ ինքը պատճառ է դառնում նոր հիվանդության ստեղծման»:

Ի պատասխան՝ բժիշկ Արսեն Թորոյանն ասաց, որ պատվաստումների շնորհիվ աշխարհում վերացել են հիվանդություններ, որոնցից մահանում էին միլիոնավոր մարդիկ. «Հավելեմ, որ յուրաքանչյուր վակցինա բժշկական միջամտություն է համարվում, բայց ի տարբերություն մնացած անտիբիոտիկների, վակցինան շատ ավելի լուրջ բժշկական միջամտություններ է անցնում, քան` անտիբիոտիկը, եւ ամենակարեւորը` ընդհանուր բժշկության մեջ վակցինաները համարվում են ամենաանվտանգ բժշկական միջամտությունը: Վակցինաներից լինում են կողմնակի հետեւանքներ, ամենից ծանրը դա անաֆիլակտիկ շոկն է, օրինակ Գարդասիլի դեպքում լինում է 1,7 միլիոն հոգուց մեկի մոտ, բայց ոչ մի հաստատված փաստ չկա, որ վակցինան կարող է հանգեցնել մահվան, կամ որ աբսուրդային է, չբերության, ինձ համար Գարդասիլը վնաս համարող կարծիքի կողմնակիցները ոչ մի բանով չեն տարբերվում այն մարդկանցից, որոնք հիմնվելով յութուբյան վիդիոների փաստերի վրա, ասում են, որ երկրագունդը տափակ է»:

Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930