Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամյանը միջինից բարձր խավին զրկում է բյուջեից տրվող արտոնություններից (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 16:17

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարությանն է ներկայացրել հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ, որով առաջարկում է հիփոթեքային վարկին ուղղվող եկամտահարկի խիստ պայմաններ մեծահարուստների, կամ իր խոսքերով ասած՝ միջինից բարձր խավի համար: Նախագիծը վերաբերում է հիփոթեքային վարկով նորակառույցներում բնակարան ձեռք բերելու պայմաններին: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք որոշվեց շինարարության ոլորտում աշխուժություն մտցնելու համար արտոնություններ տրամադրել այն քաղաքացիներին, որոնք նորակառույց շենքերում բնակարան, կամ առանձնատուն ձեռք կբերեն կառուցապատողից: Այս դեպքում այս քաղաքացիների եկամտային հարկն ուղղվում է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը:

Կարեն Կարապետյանի կառավարությունն, ըստ էության, գլխի է ընկել, որ այդ արտոնությունը ոչ էլ աշխուժացրել է շինարարության ոլորտը, ուստի որոշել են կանոնները փոխել:

Այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով Aravot.am-ի այն հարցին՝ թե ի՞նչ սկզբունք է կիրառվելու եւ ի՞նչ շեմի մասին է խոսքը, եւ ովքեր են այդ բարձր խավ համարվողները, որոնք կզրկվեն արտոնությունից, ասաց. «Եթե անձը ձեռք է բերում 55 միլիոն դրամից ցածր արժեքով բնակարան, այս դեպքում կգործի նորմը եւ իր վճարած եկամտային հարկը կվերադարձվի հարկատուների հաշվին: Բայց եթե մարդը ձեռք է բերում, ենթադրենք՝ 100-120 միլիոն դրամանոց բնակարան, բնականաբար, այս մարդը ունեւոր խավի ներկայացուցիչ է, եւ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հարկատուների հաշվին պետք է եկամտային հարկը փոխհատուցվի»: Ընդ որում, ըստ Արամյանի, վարկառուն կամ համավարկառուն, որը կարող է օգտվել այս արտոնությունից, չպետք է ունենա այլ բնակարան:

«Եղել են դեպքեր, երբ մարդն ունեցել է բնակարան եւ եւս 2-ը գնել է, հարց է առաջանում, այս դեպքում հարկատուների հաշվին ինչո՞ւ պետք է եկամտահարկը վերադարձվի:

«Նախկինում դրվել էր այն փորձը, որ մենք կառուցապատողներին մի փոքր օժանդակենք, որպեսզի շինարարության ոլորտը աշխուժանա, բայց իրականում կյանքը ցույց է տալիս, որ շինարարության ոլորտի աշխուժացման կարեւորագույն մասը տնտեսության աճն է եւ պահանջարկի էֆեկտն է»,-ասաց Արամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ Արամյանի, 55 միլիոն դրամից ցածր արժեքով բնակարաններ ձեռք բերողներն ընդհանուր այդ արտոնությունից օգտվողների մեջ կազմել են 80%, իսկ 2016 թվականին 35-36 հոգի են եղել, որոնք դասվել են բարձր խավին եւ թանկարժեք բնակարաններ են գնել՝ հարկատուների հաշվին եկամտահարկի վերադարձով: Մեր այն հարցին, թե որքան գումար է կազմել այդ մեծահարուստներին պետական բյուջեի հաշվին եկամտահարկի փոխհատուցումը, Արամյանը պատասխանեց. «Շուրջ 220 միլիոն դրամի օգտվել են, եւ սա բավականին շատ է, այդ գումարը պետք է այլ նպատակներով օգտագործել»:

Նախագիծը գործելու է եկող տարվա հունվարի 1-ից, եւ այն վարկառուները, որոնք արդեն իսկ ունեն ձեռք բերված բնակարաններ, օրենքը նրանց դեպքում հետադարձ ուժ չի ունենալու:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930