Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթ է ընդունվել կալանավորին խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Նոյեմբեր 23,2017 15:54

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա. Սարգսյանը հայտնել է, որ 2015թ.-ի ամռանը ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանել է հիմնարկի բժշկի հետ, որի պատճառով նույն ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանը հայհոյանքներ է տվել իրեն և հանձնարարել տեղափոխել պատժախուց: Կալանավորը նաև հայտնել է, որ մինչ պատժախուց տեղափոխվելը ինքնավնասում է կատարել, որից հետո իրեն տարել են Հրազդան ՔԿՀ-ի պետի աշխատասենյակ: Այնտեղ վերջինս, շարունակելով հայհոյանքները, ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ իրեն ոտքերով հարվածներ է հասցրել:

Վերը նշված դեպքի առթիվ 04.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930