Այսօր առավոտյան Հարավկովկասյան երկաթուղու գնացքի տակ է ընկեր 26-ամյա Լ. Ս.-ն: Հարվածի հետեւանքով երիտասարդը ստացել է մի շարք մարմնական վնասվածքներ: Նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում. «Երիտասարդը հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում, ձախ ոտքի բաց կոտրվածք, արյունահոսություն, գլխի եւ մեջքի շրջանում առկա են վերքեր: Անհրաժեշտ ամեն ինչ արվել է, վիճակը կայունացել է»:
Երիտասարդի վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կայուն, ուղարկվել է ԿՏ հետազոտության: Բժիշկների խոսքով այս պահին տղայի կյանքին վտանգ չի սպառնում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ