Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Ուսումնավարժական պարապմունքներին մասնակցել է թանգարանի ամբողջ անձնակազմը:
Նախատեսված ժամին «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո իրականացվել են թանգարանի աշխատակիցների և այցելուների տարհանումը դեպի թաքստոց, ինչպես նաև բուժօգնության, հետախուզական, վերականգնողական, հասարակական կարգի պահպանման, նյութական և մշակութային արժեքների պահպանման և տարհանման աշխատանքներ: Պարապմունքներին ներկա են գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի ներկայացուցիչները, ովքեր մեթոդական օգնություն են ցուցաբերել թանգարանի աշխատակիցներին:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն