Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսը Twitter-ում զայրացած գրառում է կատարել՝ գրելով, որ «հայերը հեռուստամարաթոն են անցկացնում, գումար հավաքում սովորական ամերիկաբնակ հայերից Հայաստանի և Ադրբեջանի օկուպացված տարածքների կոռումպացված պաշտոնյաների գրպանը լցնելու համար»:
Կարծում ենք, որ այդ գրառումը ևս մեկ պատճառ է այսօր ակտիվորեն մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնին. եթե պարոն Աղաևը կարծում է, որ Հեռուստամարաթոնին նվիրաբերված գումարներն իսկապես չեն նպատակաուղղվում Արցախի հզորացմանը, վատնվում են, նա պետք է որ ուրախ լիներ այդ փաստով: Սա մտածելու առիթ է մեր այն հայրենակիցների համար, ովքեր «կիսում են» Բաքվի «մտահոգությունը»: Մեր միակ պատասխանը կարող է լինել միասնական լինելն ու միահամուռ ուժերով Արցախը շեն ու բերքառատ դարձնելու գործը շարունակելը:
Մարիամ Ղազարյան