«Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրից մարդը բացակայում է»,- այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Այդ փաստաթղթում կա մի թագավոր, մյուս կողմից էլ` մի ուրիշ թագավոր: Թագավոր բառի փոխարեն գրված է նախագահներ: Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, որը հուսով ենք կստորագրվի, գրված է այլընտրանք, իսկ ԵԱՏՄ պայմանագրում գրված է՝ պետական մենաշնորհներ: Տարբերությունը գիտե՞ք ինչում է, որ գազի համար մենք երկու անգամ թանկ ենք վճարում»,- այսօր Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Հիշեցնենք, վաղը, Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը:
Քաղաքագետը մանրամասնում է`ՀՀ-ԵՄ համաձայնագրում խոսվում է էներգակիրների այլընտրանքների մասին ու հավելում`ինքն այս պայմանագիրը հենց դրա համար է գնահատում: «ԵԱՏՄ-ի պայմանագրում գրված է՝ կոռուպցիա չկա: Ես մտածում էի՝ կարո՞ղ է ռուսերեն լավ չեմ հասկանում: Բայց`ոչ, գրված է, որ կոռուպցիա չկա, կառավարությունները պետք է աշխատեն, ամեն ինչ լավ կլինի: Իսկ ԵՄ համաձայնագրում ասվում է, որ կոռուպցիայի դեմ համատեղ պայքարել է պետք»,- մանրամասնեց քաղաքագետը:
Այլ մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ