Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես «Սասնա ծռերի» անդամ չեմ, կապ չունեմ տղաների հետ, չեմ եղել ՊՊԾ գնդում». Մանվել Աթոյան

Նոյեմբեր 23,2017 15:08

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով  հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Մանվել  Աթոյանը, որը մեղադրվում է որոշակի հեռախոսազանգերի միջոցով «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, հանդես եկավ գործի իր մասն անջատ քննելու միջնորդությամբ: «Ես «Սասնա ծռերի» անդամ չեմ, կապ չունեմ տղաների հետ, չեմ եղել ՊՊԾ գնդում, անգամ տեղը չգիտեմ: Այս դատը  երկար է ձգվելու, իսկ ես չեմ ուզում երկար ժամանակ այստեղ փակված մնալ: Ես բոլորովին կապ չունեմ կատարված արարքի հետ»,-նշեց նա:

Աթոյանի խոսքով՝ իր անմեղությունն ակնհայտ է. «Եթե իմ գործն առանձին քննվի, մի քանի դատով կվերջացնենք»: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը՝ պնդելով, որ մյուս ամբաստանյալների մեղադրանքները նույնաբովանդակ չեն, եւ Աթոյանի գործի անջատ քննելը բացասական կերպով չի անդրադառնա այս դատավարության ամբողջականության վրա:  Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց: Նրա խոսքն ընդհատեց ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը, որը գեղանկարիչ է: «Ես ձանձրանում եմ, կարա՞մ գնամ նկարելու…»,-ասաց նա:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց քրեական գործից Աթոյանի գործի մասն անջատելու միջնորդությունը մերժել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930