ՀՀ- ԵՄ նոր համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել վաղը`Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում, ըստ Հայ ազգային կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի, թեեւ զիջում է 2003 թվականաին չստորագրված Ասոցացման համաձայնագրին, բայց այն համապարփակ է եւ նախանշում է խորացված համագործակցություն`տարբեր ոլորտներում: Համաձայնագրի մի մասն, ըստ նրա, իհարկե, ստանդարտ ձեւակերպումներ են:
Փաստաթղթի ստորագրումից մեկ օր առաջ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամն ու «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» քննարկում էին կազմակերպել:
ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի կազմման եւ իր համոզմամբ նաեւ իրագործման մեջ, ըստ Վլադիմիր Կարապետյանի, ԵԱՏՄ-ի շունչն է առկա: Փաստաթղթի քաղաքական մասում, իր համոզմամբ, կողմերը չեն անցել ընդհանուր ձեւակերպումներից: Նկատում է` այսօր էլ ԵՄ-ի տարբեր ինստիտուտների հետ ակտիվ երկխոսություն կա: Հիշեցնում է`ՀՀ-ԵՄ առաջին համաձայնագիրը ստորագրվել էր 1996-ին, տասը տարով: Սակայն, հայտնի իրադարձությունների բերումով առ այսօր այն թարմացված չէ: «Վաղը ստորագրվելիք փաստաթուղթը`չլինելով որեւէ հարցում հեղափոխական, նոր իրավապայմանագրային հիմք է ստեղծելու` հարաբերությունները նոր հարթությունում կառուցելու համար»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Նա այս համաձայնագրում շատ է կարեւորում վիզաների ազատականացման ռեժիմի շուրջ երկխոսությունը: Հուսով է, Վրաստանի եւ Մոլդովայի`առանց վիզային ռեժիմի առաջընթացը, կանրադառնա նաեւ Հայաստանի վրա:
Մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ