Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ապացուցեցիք, որ ռազմագերու կարգավիճակում եմ». «Ծռերի» գործով ամբաստանյալը՝ դատավորին (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 14:17

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով  հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Վարդգես Գեւորգյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց վերջինիս կալանքը փոխելու եւ գրավով ազատ արձակելու միջնորդություն՝ վստահեցնելով, որ գտնվելով ազատության մեջ՝ Գեւորգյանը չի խոչընդոտի դատաքննությանը: Մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արթուր Չախոյանը միջնորդության դեմ առարկեցին՝ նշելով, որ կալանավորման հիմքերն առկա են: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց միջնորդությունը մերժել:

«Դուք ապացուցեցիք իմ՝ ռազմագերու կարգավիճակում լինելը… ես ապստամբություն եմ արել»,-լսելով որոշումը՝ հայտարարեց Վարդգես Գեւորգյանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ հիշեցրեց, որ պետք է հարգել օրենքը. «Եթե անձը դատարանում է, ուրեմն՝ ամբաստանյալի կարգավիճակում է: Մի նեղացեք, դա վիրավորական բառ չէ: Ապստամբություն եք արել, թե ինչ, դատաքննության վերջում կպարզվի»:

Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ. «Ամբաստանյալները ոչ թե մենք ենք, այլ քննչական մարմիններն են ու մեղադրող կողմը,  որոնք անգործության են մատնված»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց հարգալից լինել կողմերի նկատմամբ: «Այս դահլիճում բոլորն անմեղ են, քանի դեռ դատաքննությունը չի ավարտվել»,-ասաց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930