Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. Առանձին դեպքերում գործատուներն իրենց աշխատողներին վերաբերվում են որպես ստրուկների (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 13:46

Հայաստանի հասարակությունը բավականին իներտ է դարձել, մասնավորաբար, անտարաբեր են ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման նկատմամբ: Այս կարծիքին է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը: Հիշեցնենք, Արեւելյան գործընկերության գագաթաժողովը կայանալու է վաղը, Բրյուսելում: Նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրում: Փաստաթղթի ստորագրումից մեկ օր առաջ Ֆրիդրիխ Նաումանի ու «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» քննարկում էին կազմակերպել:

«Փաստաթուղթը ստորագրելու նախաշեմին ենք, բայց դեռ քննարկում ենք՝ ստորագրելո՞ւ ենք, թե՞ ոչ: Վաղը կտեսնենք՝ ի՞նչ կլինի, բայց դրանից հետո շունչներս պահած պետք է սպասենք տեսնենք՝ ինչպե՞ս է այն իրագործվելու, կյանքի կոչվելո՞ւ է, թե՞ լինելու է հերթական փաստաթղթերից մեկը, որին պարտադրված միանում ենք, բայց չենք իրականացնում»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Նախկին պատգամավորն այս փաստաթղթից առանձնացնում է հասարակության համար կարեւոր երկու հարցեր`սոցիալական ոլորտի եւ աշխատաշուկային վերաբերվող: «Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված եզրույթի մասին այստեղ խոսք կա՝ արժանապատիվ աշխատանքի եզրույթի մասին է խոսքը, իսկ դուք գիտեք, որ Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիր կա, որոնց գոնե ընտրությունից ընտրություն առնչվում ենք: Եթե իրականում կիրառվեն այն ստանդարտները, որոնք նախատեսված են այս բանաձևերով՝ հնարավորություն կտրվի հիմք դնելու արժանապատիվ աշխատանք ունենալուն»,- ասաց Էլինար Վարդանյանը` նկատելով, որ առանձին դեպքերում գործատուներն իրենց աշխատողներին վերաբերվում են որպես ստրուկների:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930