Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ռուսական հիստերիան, ՀԱԷԿ-ը… (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 13:14

Եթե 2013-ի սեպտեմբերի 3-ի տապալումը  չլիներ, այսքան շունչներս պահած չէինք սպասի, չէինք մտածի՝ կստորագրվի՞ համաձայնագիրը, չի՞ ստորագրվի: Այսօր Ֆրիդրիխ Նաումանի ու «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը: Իրականում, ըստ նրա, սա սովորական միջազգային իրավական ընթացակարգ է:

Հիշեցնենք` վաղը Բրյուսելում կայանալու է արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որտեղ սպասվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը: Թե ՀՀ-ի, թե ԵՄ-ի պաշտոնյաները հայտարարել են`համաձայնագիրը ստորագրվելու է: Եթե վաղը համաձայնագիրը ստորագրվի, բանախոսն ասում է`Հայաստանը կօգտագործի իր սուվերեն պետությանը հարիր գործիքներից մեկը:

Ինքը չի համեմատում այս համաձայնագիրը Ասոցացման պայմանագրի հետ: Սխալ է համարում: Փաստում է`Ասոցացման համաձայնագրում նախատեսվում էին կոնկրետ գործիքներ, որոնց շնորհիվ բարձրացնելու էինք Հայաստանում տրամադրվող ծառայությունների, ապրանքների որակը, համապատասխանեցնելու էինք դրանք ԵՄ պահանջներին, զրոյական մաքսատուրքերով արտահանելու էինք դրանք ԵՄ եւ ստանալու եվրոպական ապրանքներ` առանց մաքսատուրքերի: Ու սա ուղեկցվում էր քաղաքական ասոցացման համաձայնագրի դրույթներով: Այժմ, ի նկատի ունենալով ՀՀ-ի պարտավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում, շատ դրույթներ կրճատվել են: Մասնավորաբար, չկան պարտավորություններ եւ պատասխանատվություն`համաձայնագրի դրույթները չկատարելու համար. ոչ  քաղաքական, ոչ էլ  իրավական: Կատարումը թողնված է կողմերի կամքին:

«Ամեն ինչ մեզնից է կախված: Ամեն ինչ ավելի քան հստակ է: Կան գործիքներ, կա տեսլական, թե որքանով կկատարվի փաստաթուղթը՝ կախված է մեզնից: Ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար հարկավոր է քաղաքական ու հասարակական աջակցություն, որոնք պետք է ինչ-որ կերպ ճնշում գործադրեն: Ես կասկածամիտ եմ, սակայն, այս հարցում, որովհետև մեր խորհրդարանականներին այդքան էլ չի հետաքրքրում համաձայնագիրը»,-ասաց նա`հավելելով. «Կճնշենք բարեփոխումները կիրականան, չենք ճնշի  չեն իրականանա: Հակառակ դեպքում` թուղթ սևացնելով` մեր կյանքը չի լավանա»:

Նա անդրադարձավ նաեւ ՌԴ-ում առկա այն հիստերիային, որ ՀԱԷԿ-ի վերաբերյալ համաձայնագրում առկա դրույթը`համապատասխանեցում եվրոպական ստանդարտներին, կարող է Եվրամիության համար գործիք դառնալ Հայաստանում էներգետիկ այլընտրանք ստեղծելու համար:  Մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930