Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եղնուկյանը կրկին վատացել է, սակայն՝ հրաժարվել բուժօգնություն ստանալուց (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 12:46

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի  գործով հերթական դատական նիստն է այսօր: Ամբաստանյալներից Կարող Եղնուկյանը կրկին առողջական խնդիրների պատճառով չէր բերվել դատարան: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրեց, որ ըստ «Կենտրոն» ՔԿՀ-ի պետի գրության՝ խցում գտնվելու ժամանակ նրա արյան ճնշումը բարձրացել է, շտապօգնություն են հրավիրել:

«Շտապօգնության բժիշկն արձանագրել է, որ Եղնուկյանը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց եւ դեղ ընդունելուց: Ըստ պետի գրության՝ նրա վիճակը թույլ չի տալիս նիստի մասնակցել, ուտի նրա՝ դատարան տեղոփոխումն անհնար է»,-հայտնեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հիշեցրեց, որ Եղնուկյանը դեմ չէ, որպեսզի իր բացակայությամբ նիստ կայանա, ուստի կողմերի համաձայնությամբ նիստը շարունակվեց առանց նրա: «Նա լուրջ առողջական խնդիրների կբախվի, եթե շարունակի գալ նիստերի»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930