Այսօր`նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Իջեւան քաղաքի բնակիչ Ա. Մալաքյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2017թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 17-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ծեծել է նրան, պատճառելով ֆիզիկական ցավ:
Ա. Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով(«Ծեծը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 100 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի `Ա. Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ