Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն» «Փաստ»

Նոյեմբեր 23,2017 12:17

Մեր հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարոն Շիրինյան, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա մեր երկրի ինքնիշխանության ամրապնդման վրա։

– Այն երկիրը, որը հավասարակշռում է մեկ երկրի ազդեցությունը մյուս երկրի ազդեցությամբ, շահում է անկախության մեջ։ Լինի մեծ երկիր, թե փոքր երկիր։ Փոքրերի պարագայում՝ առավելապես։ Ուստի, բնականաբար, այդ համաձայնագրի պարագայում մեր անկախությունն ամրապնդվելու է։ Հասկանալի է, որ այսօր ընկել ենք սլավոնաթուրքական այդ դաշտի մեջ՝ անդամագրվելով ԵՏՄ-ին։

Միաժամանակ առկա է նաև հարցի երկրորդ բաղադրիչը։ Մենք եվրոպական մշակույթ ու քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներից մեկն ենք։ Մենք ենք հույների, հռոմեացիների նաև իրանցիների հետ միասին ստեղծել արևմտյան քաղաքակրթությունը։

– Այսինքն՝ վերադառնում ենք մեր տեղը՝ քաղաքակրթական առումով։

– Այո, վերադառնում ենք։ Քանզի այսօր մի քիչ թեքված ենք դեպի ասիականը։ Ճիշտ է, մենք մեր մեջ ասիականություն էլ ունենք, բայց եթե շատ այս ուղղությամբ թեքվենք, արդեն դա վտանգավոր է լինելու մեզ համար։

Սրանով հանդերձ, մեր հիմնական պորտալարը Եվրոպան է, և Եվրոպան նաև մեզնից է ստացել չափազանց շատ բան։ Այնպես որ, հասկանալի է, թե եվրոպական արժեհամակարգն ինչքան կարևոր է մեզ համար, որպեսզի չաղճատվի ու պահպանվի մեր կոդը՝ մշակութային, քաղաքական և քաղաքակրթական կոդը։

– Իսկ ղարաբաղյան հարցի լուծման առումով այն մեզ ինչ-որ բան կտա՞։

– Ղարաբաղի հարցը լուծված է։

– Այդ՝ ինչպե՞ս։

– Մեր բանակը  որտե՞ղ է կանգնած, բա, մենք լուծել ենք այն:

Մնացել է միջազգային ճանաչումը, որը ներկայում ընթացող գործընթաց է։ Եվ դրա վերջը հեռու է։ Այսպես ձևակերպեմ՝ հարցը լուծված է, բայց նրա միջազգային ճանաչումը հեռու է դեռ։

Այսպես է, էլի. տղան ամուսնանում է, բայց նրա հայրը համաձայն չէ այդ ամուսնությանը: Իսկ տղան արդեն երեխաներ է ունենում, տուն տեղ է դնում։ Վերջը հայրը համաձայնվելու է, ի՞նչ պետք է անի ուրիշ։

Սրա նման է Ղարաբաղի հարցը։

– Իսկ միջազգային ճանաչման առումով համաձայնագիրը ոչինչ չի՞ տա։

– Միջազգային ճանաչումը կապված է բազմաթիվ դժվարությունների ու խարդավանքների հետ։ Կախված է տարբեր շահերի համադրումից։ Բայց մի օր դա էլ է լինելու, չի կարող այդ պահը չգալ։

Գոհար  ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930