Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաաղքատ կամ ամենաստվերային թաղապետերը. «168 ժամ»

Նոյեմբեր 23,2017 12:07

Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարներից յուրաքանչյուրը տեղական իշխանիկների յուրօրինակ նմուշ է: Ի՞նչ կարողություն են հայտարարագրել նրանք, ո՞վ է ամենաաղքատն ու ո՞վ՝ ամենահարուստը։

«Ամենաաղքատը», թերևս, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանն է, որը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է ընդամենը 1 մլն դրամ և 25 հազար դոլար։ Նրա եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է՝ տարեկան 1.910.440 դրամ։

«Աղքատների» շարքում է նաև Արաբկիրի ղեկավար Հովհաննես Վարդանյանը։ Պարզվում է՝ նա անշարժ գույք չունի, հայտարարագրել է միայն ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենա, 20 մլն դրամ և 55 հազար դոլար։ Վարդանյանի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, աշխատավարձն է՝ տարեկան 1.509.400 դրամ, թեև 6 մլն դրամ էլ ստացել է գույքի օտարումից։

Անշարժ գույք չունի նաև Նուբարաշենի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, սակայն նա ունի Land Rover Sport 4.2 մակնիշի ավտոմեքենա, 3 մլն դրամ և 13 հազար դոլար։ Նուբարաշենի ղեկավարի եկամուտն աշխատավարձն է՝ տարեկան 1.661.520 դրամ։

Նոր Նորքի ղեկավար Արմեն Ուլիխանյանը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք, սակայն նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 2000 եվրո և 5000 դոլար։ Սակայն Ուլիխանյանը միակ թաղապետն է, որի աշխատավարձը գրեթե եռակի ավելի է գործընկերներից՝ տարեկան 3.868.040 դրամ։

Ավանի ղեկավար Մանվել Ջավադյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքերում, 1 ավտոտնակ, Mercedes-Benz S 500 մակնիշի ավտոմեքենա, 14 մլն դրամ, 28 հազար դոլար և 21 հազար եվրո։ Մանվել Ջավադյանի հայտարարագրված եկամուտը տարեկան ընդամենը 1.661.520 դրամ աշխատավարձն է։

Դավթաշենի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հայտարարագրել է 1 հողամաս և հողին ամրակցված 1 այլ անշարժ գույք, ԳԱԶ 24 մակնիշի 1 ավտոմեքենա, 61 մլն դրամ։ Հայտարարագրել է եկամտի 1 աղբյուր՝ տարեկան 1.611.018 դրամ աշխատավարձ։

Աջափնյակի ղեկավար Արտավազդ Սարգսյանը հայտարարագրել է 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 ավտոտնակ, Mercedes-Benz Տ550 և Vaz 21065   մակնիշների   ավտոմեքենաներ, 10.3 մլն դրամ և 216.8 հազար դոլար։ Տարեկան միակ եկամուտն աշխատավարձն է՝ 1.637.520 դրամ, սակայն տրամադրել է նաև 100 հազար դոլար փոխառություն։

Շենգավիթի ղեկավար Արմեն Սարգսյանն ունի անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, Lexus ES 300 մակնիշի ավտոմեքենա, 32.670 հազար դրամ։ Եկամուտը կրկին միայն աշխատավարձն է՝ տարեկան 1.464.600 դրամ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանն ունի արտադրական նշանակության շինություն, PORSCHE CAYENNE 3.6 և Mercedes-Benz G500 մակնիշների ավտոմեքենաներ, 39 հազար դոլար և 133.95 մլն դրամ։ Նա հայտարարագրել է եկամտի 2 աղբյուր, երկուսն էլ աշխատավարձ՝ 2.074.260 դրամ և 400 հազար դրամ:

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930