Լրահոս
Օրվա լրահոսը

Ներողություն խնդրած չինովնիկները չեն արտահայտում ռուս ժողովրդի կարծիքը. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2017 11:54

Հարցազրույց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, ադրբեջանամետ քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովի հետ։

– Գարեգին Նժդեհի հետ կապված հաղորդման առնչությամբ «Զվեզդայի» ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որտեղ ընդունում է, որ եղել է ոչ կոռեկտ, որ այդ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից։ Դուք ՌԴ պետդումայի պատգամավորների, Հանրային պալատի անդամների, իրավաբանների ու վերլուծականների մասնակցությամբ ստեղծել եք աշխատանքային խումբ, որ հետխորհրդային տարածքի երկրներում «ֆաշիզմի հերոսացման դրվագների» հետ կապված՝ դիմեք ՄԱԿ-ի Միջազգային դատարան։ Այս ներողությունից հետո չե՞ք վերանայելու Ձեր դիրքորոշումը։

– Ոչ, մեր մտադրություններից չենք հրաժարվելու։ Մենք մանրամասն կտեսնենք, թե այդ ինչ հայտարարություն է, բայց ինձ թվում է՝ «Զվեզդան» դա արել է պաշտպանության նախարարության ճնշման ներքո։ Ինչպես հայտնի է՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ շրջանակներում համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ։ Սակայն ինձ համար ակնհայտ է, որ Գարեգին Նժդեհը Վերմախտի հայկական լեգեոնի կազմում համագործակցել է Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուստիեւ նրա հուշարձանների տեղադրումը միանգամայն անընդունելի է, ինչպեսեւ Ստեփան Բանդերայինը։ Գարեգին Նժդեհը հայկական Ստեփան Բանդերան է։ Մենք, այո, գիտենք, որ մի շարք հայեր նրան սիրում ու գնահատում են, նաեւ՝ քաղաքացիական պատերազմում նրա մասնակցության առումով։ Բայց օրինակ կարող եմ ասել, որ Ֆրանսիայում ոչ ոք հուշարձան չի տեղադրում մարշալ Անրի Պետենին, որը, առհասարակ, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս էր, որ հետագայում պատմության մեջ մտավ որպես Վիշիի ռեժիմի գլխավոր անձ, որ համագործակցել է ֆաշիստական Գերմանիայի հետ։ Ի դեպ, շատ նման կենսագրություններ ունեն ձեր Նժդեհի հետ. սկզբում մասնակից են եղել ռազմական գործողություններին, դարձել են ազգային հերոսներ, իսկ հետո սկսել են համագործակցել Հիտլերի հետ։ Բայց կարծում եմ՝ Պետենը շատ ավելին է արել, քան Նժդեհը։

– Գարեգին Նժդեհը հայերի համար ազգային հերոս է, որ Զանգեզուրը՝ Լեռնահայաստանը, փրկել է թուրքերի ներխուժումից։

– Ես գիտեմ։ Բայց ես գիտեմ, որ մարշալ Պետենը շատ ավելի մեծ գործեր է արել։ Նա գլխավոր գերագույն հրամանատար է եղել, բայց ոչ ոք այս մարշալին հուշարձան չի տեղադրում։ Մենք՝ ռուսներս, Վլասովին հուշարձան չենք դնում կամ մարդկանց, որոնք համագործակցել են դժոխքի ծնունդ Հիտլերի հետ։ Նա սպանել է 25 միլիոն ռուս եւ որքա՜ն սովետական քաղաքացիների։

– Եթե  Նժդեհը,  ըստ  Ձեզ, այն անձն է, որը Դուք եք ասում, այդ դեպքում ինչո՞ւ Ձեր ռուս գործընկերները ներողություն խնդրեցին։ Ասացին՝ կոռեկտ չենք եղել։

– Նրանք այդ ասել են, որովհետեւ, երեւի թե, ՀՀ ՊՆ-ն ճնշում է գործադրել ՌԴ ՊՆ-ի վրա։ Գումարած, կարծում եմ՝ դեր է խաղացել ՌԴ-ում հզոր հայկական սփյուռքի ազդեցությունը։

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930