Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները. «Արցախպրես»

Նոյեմբեր 23,2017 11:25

Մինչև տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և հավելել, որ բացի կապիտալ վերանորոգման աշխատանքներից, որոշ առանձնատներում իրականացվել են կցակառուցման աշխատանքներ: Բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ:

ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղեկացմամբ՝ շինաշխատանքների հաջորդ փուլով կառուցվելու է ևս 10 տուն, որից 2-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Բացի բնակելի տներից, այս պահի դրությամբ ավարտին են մոտենում համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որտեղ ընթանում են ներքին և արտաքին ներկարարական աշխատանքներ:«Համայնքային կենտրոնի շենքը կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Շենքի հարակից տարածքում կառուցում ենք նաև կաթսայատուն, որը ծառայելու է ոչ միայն համայնքային կենտրոնին, այլև դպրոցին և մանկապարտեզին: Վերակառուցվում է նաև գյուղի հանդիսությունների դահլիճը, որը ավերվել էր հրետակոծության հետևանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն իր բոլոր հարդարման աշխատանքներով լրիվությամբ նորացվել է: Ներկայումս այնտեղ ևս շինաշխատանքներն ավարտման փուլում են և հիմնականում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Մինչև տարեվերջ նախատեսում ենք շահագործման հանձնել համայնքային կենտրոնի և հանդիսությունների դահլիճի շենքերը»,-ասել է Կ. Շահրամանյանը և ավելացրել, որ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվեն նաև դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ բարեկարգմամբ, գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930