Ֆրանսիայի դատարանը մեղադրանք է ներկայացրել ռուսաստանցի միլիարդատեր, Դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քարիմովի դեմ՝ նրան մեղադրելով հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ, հաղորդում է BBC-ն:
Նման մեղադրանքի համար, ըստ Ֆրանսիայի օրենսդրության, նախատեսվում է առավելագույնը 10 տարվա ազատազրկում:
Դատարանը խափանման միջոց ընտրելիս վճռել է, որ Քերիմովը կարող է մնալ ազատության մեջ, բայց պետք է Ֆրանսիայի իշխանություններին հանձնի իր անձնագիրը և վճարի 5 մլն եվրոյի չափով գրավ:
Գործարարին նաև արգելվել է դուրս գալ Մերձծովյան Ալպեր դեպարտամենտի տարածքից և կապ հաստատել մի շարք անձանց հետ, որոնց ցուցակը դատախազությունը հրաժարվել է հստակեցնել: Բացի այդ, Քերմինովին պարտավորեցրել են շաբաթվա մեջ մի քանի անգամ ներկայանալ տեղի ոստիկանական բաժանմունք:
Սուլեյման Քերիմովը ձերբակալվել էր երկուշաբթի երեկոյան Նիսի օդանավակայանում, բայց այդ մասին հայտնի էր դարձել միայն հաջորդ օրը: Սենատորին տեղափոխել էին տեղի ոստիկանական բաժանմունք և երկու անգամ երկարաձգել նրա կալանքի ժամկետը:
Ֆրանսիայի քննիչները Քերիմովին կասկածում են Լազուրե ափում կեղծ ընկերությունների միջոցով մի քանի շքեղ առանձնատներ գնելու մեջ: Քերիմովից բացի ձերբակալվել է ևս 4 մարդ:
Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ խոսքը «մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների» լվացման մասին է, որոնք ստացել են կազմակերպված խմբի հարկային խարդախությունների միջոցով:
Ռուսաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ռուսաստանի խորհրդարանի գերագույն պալատի անդամը քրեական հետապնդումների անձեռնմխելիություն ունի այլ երկրների տարածքում:
Իր հերթին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է, որ ֆրանսիական դատարանը կորոշի՝ ինչի վրա է տարածվում Քերիմովի անձեռնմխելիությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ