Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ:
Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել շրջանակի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց կողմից տարիներ շարունակ իրականացվող մեծ ու կարեւոր աշխատանքը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ