SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծեծկռտուք է տեղի ունեցել նույն բաժնի ավագ քննիչ, 26-ամյա Սուրեն Նազարյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի միջև:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ավագ քննիչ Ս. Նազարյանը «աջ ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ և ձախ քունքային շրջանի սալջարդ, պարանոցի քերծվածք ձախից» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն և Հ. Խաչատրյանները երկվորյակ եղբայրներ են:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում