Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա փաստ, որ ոստիկանն օրենքով սահմանված որեւէ պահանջ է ներկայացրել Գեղեցիկ Տոնոյանին»

Նոյեմբեր 22,2017 22:50

ՀՀ Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիական ակտիվիստ, «Հայ կանանց ճակատ» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով (տուգանք):

Ոստիկանությունը գտնում է, որ Գեղեցիկ Տոնոյանը, երբ 2016թ. մարտի 24-ին մասնակցել է Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի կազմակերպված հավաքին, խոչընդոտել է վերջինիս բնականոն ընթացքին, այնուհետեւ՝ չի կատարել ոստիկանի՝ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու մասին հնչեցրած պահանջը: Մինչդեռ Տոնոյանի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանի խոսքով՝ Տոնոյանը որեւէ իրավախախտում չի կատարել:

Սիրադեղյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա նիստում հետազոտվել են իր կողմից որպես ապացույց ներկայացված տեսանյութերը: «Դրանք Մաշտոցի պողոտայի հավաքի ընթացն են ներկայացնում եւ փաստում են Ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափ լինելը: Տեսանյութերում չկա փաստ այն մասին, որ Ոստիկանությունն օրենքով սահմանված որեւէ պահանջ է ներկայացրել Գեղեցիկ Տոնոյանին»,-նշեց փաստաբանը: Նա տեղեկացրեց, որ դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930