Խաղաղ օվկիանոսում ամերիկյան նավատորմին պատկանող օդանավի կործանման արդյունքում երեք անձինք անհետ կորել են, 8 այլոց հաջողվել է փրկել։
C2-A Greyhound մակնիշի օդանավն ընկել է ծովի մեջ Օկինավայի կղզուց 925 կմ հեռավորության վրա, երբ ուղեւորներ ու բեռներ էր տեղափոխում Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայից դեպի «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը։
Կործանումից 40 րոպե անց փրկված անձինք տեղափոխվել են ավիակիր, որտեղից ստացվել են նրանց առողջական վիճակի մասին դրական տեղեկություններ։ Որոնողական աշխատանքները շարունակում են ԱՄՆ-ի ու Ճապոնիայի զինված ուժերին պատկանող նավերը։
Սկսվել է հետաքննություն, սակայն կործանման առնչությամբ վերջնական բացատրություն դեռեւս տրված չէ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: