Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Իջեւանից մոտ 15 կմ հեռավորությամբ, ճանապարհի աջ եզրին, մեծ տարածքում, հողի շերտի հարթեցում է կատարվել:
Միջպետական ավտոճանապարհով երթեւեկողներից շատերն են հարցնում, թե Աչաջուր համայնքի այդ տարածքում ինչ է կառուցվում: Աչաջրի համայնքապետարանից հայտնեցին, որ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ծագումով Աչաջուր գյուղից Խաչատուր Քոքոբելյանը այդ տարածքում ջերմոցներ է հիմնում:
Համայնքապետարանից տեղեկացանք, որ Խ. Քոքոբելյանը սահմանամերձ համայնքից 45 հեկտար տարածք է ձեռք բերել, սակայն թե դրանից որքան է տրամադրել ջերմոցների համար, իրենց հայտնի չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ