Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգ-բանակի փոխարեն ես կօգտագործեի ազգ-մահապարտ կոնցեպցիա». քաղաքագետ

Նոյեմբեր 22,2017 19:07

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի այցը ընդգծված հավասար հեռավորության վրա էր Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Ինչը քաղաքական առումով գուցե արդարացված էր, սակայն, հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները՝ կարծում եմ, որ այդ դաշնակցային հարաբերությունները պետք է շեշտվեր»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց  քաղաքագետ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցին:

Ըստ քաղաքագետի՝ Լավրովը քար գցեց հակամարտության շուտափույթ կարգավորման լավատեսության վրա.  «Այսօր կարգավորման սեղանին դրված են բոլոր փաստաթղթերը, որոնք փաթեթային բովանդակություն ունեն, և միջնորդները որևէ կողմին թույլ չեն տալու փաթեթից դուրս հանել ինչ-որ բաղադրիչ: Դա որոշակի ուղերձ էր Ադրբեջանին, որը միշտ փորձել է առանձնացնել կարգավորման առանձին բաղադրիչ: Մինսկի խմբի ֆորմատի փոփոխման վերաբերյալ ևս հստակ հնչեց պատասխան, ըստ որի՝ ով կարող է ներդրում ունենալ կարգավորման գործում, արդեն Մինսկի խմբում է»:

Անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին, որում նա կոշտ քննադատություն էր հնչեցրել Ադրբեջանի հասցեին՝ Խաչիկ Գալստյանը նկատեց, որ, այնուամենայնիվ, մի շարք հարցեր չհնչեցին այդ ելույթում. «Մասնավորապես քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի հստակ պահանջի,  խաղաղապահների, տարածքների հնարավոր հանձնման մասին: Այս օրերին չհնչեց Արցախի ձայնը, սակայն ցանկալի կլիներ հենց Հայաստանում, երբ ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակին նվիրված բացվում էր ցուցահանդեսը Պատկերասրահում, օրինակ` «Մարիոթ» հյուրանոցում ընդլայնված մամուլի ասուլիսով հանդես գար Արցախի նախագահ Բակո Սահակյանը»:

Քաղաքագետի համոզմամբ, ԼՂ կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց գրանցելու համար վստահության մեխանիզմներ են պետք.
«Ազգ-բանակի փոխարեն ես կօգտագործեի ազգ-մահապարտ կոնցեպցիա, որի դեպքում ոչ մի թիզ հող չեն կարող մեզնից վերադարձնել: Տասը միլիոն մահապարտը մեծ ուժ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930