Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից մեր մարզիկները վերադառնում են առանց մեդալի:
Հայաստանի հավաքականը ներկայացված էր հինգ ըմբիշով. 59 կգ քաշային Տարոն Դումոյան 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Արմեն Հակոբյան, 80 կգ՝ Կարեն Քոչարյան, 85 կգ՝ Գեղամ Թորգոմյան: Նրանք բոլորն էլ տարբեր փուլերում պարտություն կրեցին եւ դուրս մնացին մեդալի համար պայքարից:
Այսօր գիշերը մրցավայր կմեկնի ազատ ոճի ըմբշամարտի 23 տարեկանների հավաքականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ