Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների մոտ չարդարացված սպասումներ կան ամեն այցից». Քաղաքագետ

Նոյեմբեր 22,2017 18:45

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ ամյակի առիթով է:

«Երբ այց է լինում Բաքու և Երևան, ենթադրվում է, որ պետք է լինի ԼՂ կարգավորման հարցի քննարկում, ինչը եղել է: Լավրովն ինքն ասաց, որ որևէ լուրջ փոփոխություն անհնար է ակնկալել:

Պարզապես, լրագրողների մոտ չարդարացված սպասումներ կան ամեն այցից, հանդիպումից, սակայն անհնար է, որ ինչ-որ բան փոխվի: Այցերով հիմնականում ցանկանում են իրավիճակը պահել այնպես, ինչպես կա: Այցը ուներ այն նշանակությունը, որն ուներ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ ԼՂ կարգավորման հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, բայց այս դեպքում էլ մեծ սպասելիքներն անիմաստ են.
«Կարելի է ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության մենեջմենթով է զբաղվում, ոչ թե հենց բուն կոնֆլիկտով»:

Ալեքսանդր Իսկանդարյանը ռազմական ուժի մակարդակի նվազումը քաղաքական և ռազմական երկարատեւ աշխատանքի արդյունք է համարում. «Այդ ամենն արվում է, որ գործընթացը դուրս չգա վերահսկողությունից և չվերածվի էսկալացիայի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930