Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: Ս. Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը կարող էր վկայել սիրտ-անոթային համակարգի խնդիրների մասին. նյարդաբան

Նոյեմբեր 22,2017 18:05

2017 թ. նոյեմբերի 21-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զորակոչային հանձնաժողովի սրտաբանի պաշտոնեական անփութության հետևանքով մահացած զինծառայող Ս. Մոսիյանի գործով վկաների հարցաքննությունը:

Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը:

Երեկ կայացած դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930